Մարդիկ սիրում են խախտել կանոնները, քանզի նրանք ի վերուստ ձգտում են ազատության և «անկախ ինքնիշխանության», բայց երբ դառնում են  հասարակության անդամ, ստիպված են  ապրել  այն բարքերով և օրենքներով, որոնք վավերացրել է «Հասարակություն» կոչվող ինստիտուտը:
  Ես կցանկանայի անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոններին: Անցած օրը շրջում էի քաղաքում և անկեղծ ասած հիացած եմ:  Մարդիկ սովորել են պահպանել կարգուկանոն, լինել բարեկիրթ, զիջող և քաղաքավարի: Այդ հստակ և ստույգ պահելաձևը, որը ոչ միայն օգնում է զերծ մնալ խոչընդոտներից, ճանապարհային երթևեկության խախտումներից և անգամ ավտովթարներից,  նաև  հաճելի և գեղեցիկ զգացում է արթնացնում:
  Ինձ ավելի շատ դուր եկավ  մարդկանց միասնականությունը, երբ նրանք անցումով էին անցնում. Դա արդեն մեծ առաջընթաց  է: Բայց  կան նաև այնպիսիք, ինչպիսիք այդ բարեկիթ մարդկանց խմբին չեն պատկանում, նրանք անցնում են ոնց պատահի, ինչպես պատահի և որտեղով, որ պատահի, ինչ է երկու մետր ավել չքայլեն:

   Ժողովու՛րդ կարգուկանոնը գեղեցիկ է, բայց ճանապարհային երթևեկության կանոններին հետևելը ավելի գեղեցիկ է և հաճելի, քանզի այն ընդգծում է մեր համախմբվածությունը և ապահովագրում  մեր կյանքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել