Այսօր պատահմամբ իմ ձեռքում հայտնվեց Պոստ Սկրիպտում ամսագրի համարներից մեկը, որում գրված խմագրականի խոսքերն ինձ շատ հուզեցին, քանի որ այն արցախյան պատերազմի մասին էր, կռվում հերոսացած հայորդիների մասին էր, դեռևս կենդանության օրոք լենգենդ դարձած տղաների մասին էր, ինչու չէ նաև խրատադաստիարակչական:
Ստորև կարդացեք այն

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների կյանքն ու գործը այսօր դարձել է կենդանի լեգենդ և մեր պատմության դյուցազնագրքում հյուսել հերոսական մի նոր էջ: Հայրեր և որդիներ... Նրանք տարբեր ժամանակներում զենքը ձեռքներին քայլում էին արյունոտ արահետով, մաքառումների ու տառապանքների հերոսապուտում ճանապարհով: Քայլում էին` հեռվում, շատ հեռվում ծածանվող հաղթանակի արշալույսը սրտում, մահվան սարսուռն ` աչքերում: Պայքարը երկար տևեց, այն դաժան էր և մղում էր միայն հաղթանակի: Մենք հաղթեցինք: Հաղթանակած տուն վերադարձանք, որ շարունակենք ընդհատված խաղաղ կյանքը, որ հայրական տան թոնրի ծուխը հավերժ երկինք բարձրանա, որ ամեն ծնված մանկան ճիչն արձագանքի երդիկն ի վեր: Շատերի ճակատագիրն այլ էր... նրանց վիճակված չէր տուն վերադառնալ, նրանք ընկան զենքը ձեռքին` թողնելով լուսե անուններ, որոնք պետք է լեգենդ դառնան սերունդների հիշողության և պատմության քառուղիներում: Այո, այսօր, երբ լռել են զենքերը, բայց աղմկում է անցյալը, պիտի գրվի ՀԱՅ զենքի փայլուն հաղթանակի մասին, նորօրյա ՎԱՐԴԱՆՆԵՐԻ, որոնց ճակատագիրն էր ընտրել, որ ողջակիզվեն հայրենիքի արդար պայքարի ահեղ կռիվների թատերաբեմում...

Վանիկ Էլիզբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել