Անդրես Բրեյվիկը հայտնի է որպես վերջին տասնամյակի ամենահայտնի զանգվածային մարդասպանը Եվրոպայում: Բազմաթիվ հոդվածներ են գրվել Բրեյվիկի աննախադեպ դաժան հանցագործության մասին: 2011 թվականի հուլիսի 22-ին աշխարհը ցնցվեց ահավոր տեռորիստական ակտից: Նրա կողմից սպանել են 77 անմեղ մարդ, վիրավորվել՝ 151 հոգու:  Ցանկացած գաղափարախոսություն կամ նպատակ չի կարող իրականացվել անմեղ մարդկանց անիմաստ սպանության միջոցով:  

Ցավոք բացարձակապես անուշադրության է մատնվել Բրեյվիկի գիրքը, որը հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին նրա մոտիվների առումով:  

Գրքի հիմնական թիրախը եվրոպական մուլտիկուլտուրալիզմն է և առաջին հերթին դրա հետևանքով առաջացած իսլամական վտանգը:   Պետք է նշել, որ գիրքը բավականին ծավալուն է (1518 էջ),  բայց շատ հետաքրքիր: 

Հեղինակը մանրամասն վերլուծել է առկա սոցիոլոգիական, քաղաքական և պատմական փաստերը, վիճակագրական և սոցիալ-դեմոգրաֆիական տվյալները:  Հատկապես  հետաքրքրություն է ներկայացնում հեղինակի պատմական խորը ուսումնասիրությունը կապված իսլամի և արևելյան քրիստոնյաների փոխհարաբերությունների մասին:  Գրքում բավականին մանրամասնորեն անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմությանը:  Հեղինակը իսլամի և քրիստոնեության փոխհարաբերությունների բնույթը մատնանշում է գլխավորապես հայոց պատմությունից բերվող օրինակների հիման վրա:  Բրեյվիկը դեմ էր պատմության վերափոխմանը և ընդունում է Հայոց Եղեռնը:  Ցեղասպանության  մերժումը դիտում է պատմական կեղծարարության:  Հատկապես շեշտում է կեղծ դրույթը, որի համաձայն փորձ է արվում հայերի ցեղասպանությունը ներկայացնել որպես երկու ժողովուրդների միջև տարածքային կոնֆիկտ:   Ըստ հեղինակի հայերի ցեղասպանությունը իսլամական սրբազան պատերազմի՝ ջիհադի դրսևորում է:  Այս փաստարկը հեղինակը հիմնավորվում է նրանով, որ ոչ մի իսլամական պետություն չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Բրեյվիկը նշում է մի շարք հիմնախնդիրներ, որոնք եվրոպական կառավարությունները փորձում են անտեսել: Անտեսված և միտումնավոր չբարձրաձայնվող հիմնախնդիրների մեջ է նաև հայերի ցեղասպանությունը: Եվրոպական քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի կողմից իսլամի ազդեցության անտեսումը, նման է Թուրքիայում ցեղասպանության անտեսմանը և հակազդեցությանը:   Իսլամի ազդեցությամբ իրականացվող հանցագործությունները  հազվադեպ են դիտարկվում Եվրոպայում, որպես կրոնական գործոնով պայմանավորված, միակ բացառությունն է հայերի ցեղասպանությունը:   Բրեյվիկը հատկապես նշում է, որ եվրոպական միջավայրում տարածվում են այն դրույթը, որ “իսլամը խաղաղ կրոն է”, այդ իսկ պատճառով այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են իսլամի ազդեցությամբ միտումնավոր կերպով անտեսվում են՝ այդ թվում հայերի ցեղասպանությունը:  Բրեյվիկը նշում է, որ  հաճախ փորձ է արվում առանձին, ոչ ներկայացուցչական դեպքերը ներկայացնել որպես օրինաչափություն, հատկապես  ուշագրավ է գերմանացիների աջակցությունը Թուրքիային հայկական կոտորածների ժամանակ:  Պատմական փաստերի կեղծարարները բերվում են օրինակներ, իբր քիրստոնյաները եղել են երջանիկ և պաշտպանված մահմեդական իշխանության ներքո:   Բրեյվիկը հղումներ է անում Պ. Բալաքյանի և այլ հեղինակների  գրքերին, երբ նկարագրում է 1896-ի և 1915թ. հայկական կոտորածները՝ համարելով դրանք ջիհադի արդյունք:

Հայաստանի ապագա քարտեզը ըստ Բրեյվիկի

Հայաստանի ապագա քարտեզը ըստ Բրեյվիկի

Հեղինակը առանձնացնում է ջիհադի երկու ալիք:  Առաջինը տեղի է ունեցել 634-732 թթ, իսկ երկրորդը տեղի է ունեցել 1064-1683 թվականներին: Ընդ որում հետաքրքրական է, որ իսլամանական ջիհադի առաջին զոհը ըստ հեղինակի հանդիսանում է հենց Հայաստանը, որը նվաճվել է արաբների կողմից 1064 թվականին:  Ջիհադի երկրորդ փուլը ավարտվում է 1683թ-ին Վիեննայի պատերի տակ թուրքերի պարտությամբ:    Գրքում անդրադարձ է կատարվել Կիլիկիայի հայկական պետության դեմ արշավանքներում մահմեդականների  կողմից հազարավոր հայերի գերեվարմանը և ստրկացման, օրինակ է բերում Եդեսիայի կոտորածը,  16.000 հայերին, որոնք վաճառվել են  Հալեպի սրտկական շուկայում:   Հեղինակը անդրադարձել է նաև շահ Աբասի կողմից հայ ազգաբնակչության տարահանմանը, գերեվարմանը,  ստրկացմանը և իսլամացմանը:   

Հետաքրքրական է նաև, որ մանրամասն նշվում է 1863 թվականին  Օսմանյան Թուրքիայում հայկական ազգային սահմանադրության ընդունմանը, որը դիտարկվում է որպես ժամանակի համար առաջընթաց:   Գրքում ներկայացված է հայերի դրությունը Օսմանյան կայսրությունում՝ մանկահավաքները, իրավական անպաշտպանությունը, իրավունքների սահմանափակությունը, առաջին գիշերվա իրավունքի առկայությունը և այլն:   Բրեյվիկը անդրադարձել է  Օսմանյան կայսրությունում 1839 թվականին ընդունված սահմանադրության՝ Թանզիմաթի  անարդյունավետությանը, հայերի ձևական իրավունքների և իրականության անհամապատասխանությանը: Հեղինակը շեշտել է 1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմին հայազգի գեներալներ՝ Մ. Լոռիս-Մելիքովի և Ի.  Լազարևի մասնակցությունը, անդրադարձել է  1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրում հայկական նահանգներին վերաբերվող կետերին, Մկրտիչ Խրիմյանի պատվիրակությանը մասնակցության արգելմանը:  Գրքում նկարագրված է Արմենակյան, Հնչակյան և Դաշնակցական կուսակցությունների գործունեությունը 19-րդ դարի վերջին:  Գրքում նշվում է համարյա բոլոր հայկական կոտորածների մասին, այդ թվում 1909 թվականի Ադանայի ջարդը:

Գրքում մեկ ամբողջական գլուխ նվիրված է հայկական պատմությանը և ցեղասպանությանը:  Հայոց Եղեռնը ներկայացված է բավականին մանրամասն, արվել են բազմաթիվ մեջբերումներ տարբեր հեղինակներից:  Պետք է նշել, որ Բրեյվիկը անդրադարձել է նաև հույների և ասորիների ցեղասպանությանը:

Չնայած լինելով հակամարքսիստ և հակասոցիալիստ Բրեյվիկը նշել է նաև, որ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի  ճակատամարտում գերմանացիների հաղթանակից հետո թուրքերը ներխուժելու էին կովկաս;  Այս համատեքստում  նշվում է, որ Խորհրդային Միությունը ցանկացել չեղյալ համարել Կարսի պայմանագիրը (որի արդյունքում Արևմտյան Հայաստանը կմիանար ԽՍՀՄ-ին), բայց այդ նախագծին ընդդիմացել են Հ. Թրումենը և Չերչիլը:  Գրքում մանրամասն ներկայացվում է նաև մահմեդական զինված ուժերի մասնակցությունը ֆաշիստական Գերմանիայի կողմում, որը նույնպես դիտարկվում է որպես ջիհադի տրամաբանական շարունակություն:   Հեղինակը անդրադարձել է նաև ԱՍԱԼԱ-ի  և այլ հայկական կառույցների գործունեությանը, մանավորապես Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան գրավմանը, որը դիտարկել է որպես եվրոպական տերությունների կողմից հայկական ցեղասպանության փաստի մերժման հետևանք:

Մանրամասնորեն ներկայացված են Սումգաիթի և Բաքվի կոտորածների նախադրյալները:  Ղարաբաղյան պատերազմին անդրադառնալով՝ Բրեյվիկը նշում է ադրբեջանական կողմում աֆղան, չեչեն և այլ մոջահեդների մասնակցությունը պատերազմին ՝ հիմնավորելով պատերազմի կրոնական բնույթը:

Բրեյվիկը նշում է նաև Ադրբեջանի կողմից Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման և հայկական եկեղեցիների ավերման մասին:

 Հեղինակը անդրադառնում է Հայաստանի ներկայիս իրավիճակին:  Նշվում է, որ այն շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, անտեսված  է կամ անհրաժեշտ չափով աջակցություն չի ստանում Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից: Հայաստանը հանդիսանում է “բյուզանդական մշակույթի վերջին մնացուկը Ասիայում”, Բրեյվիկը, ուսումասիրելով ներկայիս հայկական քաղաքական համակարգը,  եզրակացնում է, որ “Հայաստանը միակ եվրոպական երկիրն է, որտեղ գերիշխում են հայրենասիրական և ազգայնական ուժերը:  Բրեյվիկը հայերին համարում է եվրոպացիների հիմնական և բնական դաշնակիցներից մեկը:  Նա եվրոպական նոր հեղափոխության հեռանկարը տեսնում է քրիստոնեական և ոչ մահմեդական ժողովուրդների միավորման մեջ, որը կխոչընդոտի նոր ցեղասպանություններին:  Բրեյվիկը նշում է, որ ապագայի քաղաքական պայքարը լինելու է ապատարածքային, միևնույն ժամանակ շեշտելով, որ Արևելյան Անատոլիան, պետք է անցնի հույնիերի և հայերի վերահսկողության տակ: Նա նույնիսկ առաջարկում է ապագայում շքանշաններ ստեղծել, ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ:  Բրեյվիկը որպես Հայաստանի ապագա սահման ընդունում է Սևրի պայմանագրի գծանշված սահմանները՝ վեց վիլայեթները, Կիլիկիան, Ադրբեջանի հյուսիսային հատվածը:  

Բրեյվիկը առաջարկում է եվրոպայի ազատագրման  երեք փուլ:  1. Առաջին փուլում արտաքսվում են մահմեդականները եվրոպայի մի քանի հիմնական երկրներից և Ռուսաստանից:  2. Ամբողջ Եվրոպան ազատագրվում է մահմեդականներից 3.Ազատագրվում են Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական և հունական տարածքները, ստեղծվում են ղպտիների, ասորիների, քրիտոնեական պետություններ Լիբանանի, Սիրիայի և Եգիպտոսի տարածքում: 

Ընդհանուր առմամբ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ազատագրումը տևելու է ըստ Բրեյվիկի 150 տարի:  

Չնայած ուսումնասիրված հսկայական տեղեկատվությանը, այնուամենայնիվ Բրեյվիկը միակողմանի է մոտենում իսլամի և եվրոպական քաղաքակրթության հարաբերություններին:  Մուլտիկուլտուրալիզմը և եվրոպական լիբերալիզմը ըստ հեղինակի արդյունք են մարքսիստական գաղափարախոսության:  Այս դրույթը վիճելի և ոչ միանշանակ է:  Մուլտիկուլտուրալիզմը արդյունք է ժամանակակից կապիտալիզմի, որի նպատակն է առավելագույն արդյունավետ կերպով կազմակերպել արտադրություն և սպասարկում:  Իսկ արդյունավետության կարևորագույն բաղադրիչը էժան և որակյալ աշխատուժի առկայությունն է:   Էժան աշխատուժի միակ աղբյուրը շարունակում է հանդիսանալ իսլամական երկրները, որոնց ադապտացմանը համար  ամենանպատակահարմար գործիք կարող է հանդիսանալ հենց մուլտիկուլտուրալիզմի գաղափարախոսությունը:  Բրեյվիկը Եվրոպայի ապագան տեսնում է հակաիսլամական ֆեդերացիայի տեսքով, բայց միևնույն ժամանակ անտեսում է հսկայական հակասությունները առանձին ժողովուրդների միջև:  Հակաիսլամական գաղափարախոսությունը այնուամենայիվ չի լուծում ազգային և սոցիալ-դասակարգային, տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնք այնուամենայնիվ ավելի որոշիչ են ներկայիս գլոբալականացված աշխարհում:   

Չնայած ընդհանուր առմամբ հայամետ դիրքորոշումներին, Բրեյվիկը հաշվի չի առնում այն փաստը, որ ներգաղթյալների դեմ քաղաքականության խստացումը և աջ ծայրահեղական ուժերի ուժեղացումը առաջին հերթին վնասելու է եվրոպաբնակ հայերին: 

Ընդհանուր առմամբ Բրեյվիկի գիրքը արժեքավոր է, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալու եվրոպայի ազգայնական և պահպանողական տրամադրությունները, որի կրողն է հանդիսանում մարդասպան  Ա. Բրեյվիկը:  

P.S.  Ինքս համարում եմ, որ ոչ մի գաղափարախոսություն չարժի մեկ երեխայի կյանքի...  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել