1376943_161911250683552_724169631_nԵթե քաղաքակիրթ երկրներում աղբ նետելու համար օրենքը տուգանք է սահմանում, ապա Հայաստանում կարող ես ոչ միայն կիլոգրամներով աղբ նետել փողոց, այլ նույնիսկ բնակարանի վերանորոգումից գոյացած շինարարական աղբը թափել շքամուտքում: Եվրոպական երկրներում այդ տուգանքները ոչ միայն մաքրությունն են ապահովում, այլեւ աղբի կուտակման, դրա հավաքման մատչելիությունն են կարգավորում, քանի որ աղբը նաեւ բիզնես է: Ի տարբերություն այլ երկրների՝ մեզանում բացակայում են աղբի վերամշակման, վնասազերծման ձեռնարկություններն ու վտանգավոր թափոնների մասնագիտացված պոլիգոնները:

Աղբի տեսակավորման ու վերամշակման, ապա նաեւ տնտեսության մեջ կիրառելու մշակույթը մեզանում սկսում է զարգացում ապրել: Այս նպատակով 2009թ Հայաստանում հիմնվել է իր տեսակի մեջ առաջին «Քլինլենդ» ընկերությունը, որի նպատակն է կենցաղային աղբից օգտահանված նյութերը վերամշակվելուց հետո կիրառել որպես երկրորդական արտադրանքի նյութ:

Շվեդիան պատրաստվում է հարևան երկրներից աղբ ներկրել` աղբավերամշակման գործարաններին աջակցելու նպատակով, հայտնում է korrespondent.net-ը: Աղբավերամշակման նոր կենտրոնների կառուցման համար ներդրվել են միլիարդավոր կրոններ, և դրանք ընդլայնելու նպատակ կա:

Զարգացած երկրներում աղբի վերամշակումը նաեւ շահութաբեր է եւ տնտեսվարող որոշ սուբյեկտների մեծ եկամուտներ է բերում, քանի որ աղբից առանձնացվում են ստվարաթղթերը, թղթերը, ապակու ջարդոնները եւ արտադրության համար պիտանի այլ նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել