Համայնքային ոստիկանների կանչով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/07/26/1309924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



