Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը մի քանի րոպեում վերացավ։ Մեր այգիներում բերք չի մնացել, իսկ մենք բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջ պարտավորություններ ունենք։ Եթե պետությունը մեր կողքին չկանգնի, չգիտենք՝ ինչպես ենք շարունակելու ապրել»։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Մենք ճանապարհ փակելու սիրահար չենք, բայց այլ ելք չունենք։ Մեզ պարզապես ուզում ենք լսեն, գան, տեսնեն, թե ինչ աղետ է եղել, և հստակ ասեն՝ ինչ աջակցություն է նախատեսվում»։
Բնակիչները հայտարարում էին, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, երբ պատասխանատու պաշտոնյաները ժամանեն դեպքի վայր, հանդիպեն գյուղացիներին և ներկայացնեն փոխհատուցման ու վնասների գնահատման հստակ մեխանիզմը։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/07/07/1308640
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



