Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Ազատյանը, 69-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, 48-ամյա Մուշեղ Մանուկյանը և 50-ամյա Ղազար Ղազարյանը։
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա էր այրվում։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ փրկարարական վարչության օրվա պատասխանատու Գարիկ Չամուրյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Զավեն Պողոսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել էին 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները։
Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/06/30/1308164
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



