Հնդկաստանի ռազմաօդային ուժերի՝ ռուսական արտադրության An-32 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

Այս մասին հայտնում է Times of India-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամում նահանգի Ջորհատ ավիաբազայում՝ վայրէջք կատարելու ժամանակ։

Ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ Է զոհվել, հայտնում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։

Օդաչուներից մեկը ողջ է մնացել, նրան հոսպիտալացրել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել