Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել