Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ երեք ու կես ժամ առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ՀՀ ներքին գրոծերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տան հարակից տարածքում։

Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել