Tert.am-ը գրում է.

Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը։ Այս մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը գրել է  ֆեյսբուքյան իր էջում։

«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։

Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։

Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,-գրել է  նա։

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել