Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-30-ին շրջանների մեծ մասում, իսկ մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 29-30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 26–28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան։



