Tert.am-ը գրում է․
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է վերացնել երկրում ինտերնետի հասանելիության սահմանափակումը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի կապի նախարարության աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկություններով՝ նախագահի կարգադրությունը՝ «ինտերնետի հասանելիությունը վերադարձնել այն վիճակին», որը կար մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը - 2026 թվականի հունվարի սկիզբը, որոշ ժամանակ առաջ ուղարկվել է կապի նախարարություն։
«NetBlocks» մոնիթորինգի միջազգային ծառայության տվյալներով՝ Իրանի տարածքում ինտերնետի հասանելիությունը գրեթե ամբողջությամբ բացակայում է ավելի քան 86 օր։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/05/25/pezeshkian-iran/4271797
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել