Իրանական հարստացված ուրանը ՌԴ տեղափոխելու ռուսական առաջարկը պետք է քննարկվի Թեհրանի և Վաշինգտոնի կողմից։ ԱՄՆ-ն այն դեռևս չի ընդունում, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա մի թեմա է, որը պետք է ընդունեն Իրանում և Ամերիկայում, եթե դա պահանջված առաջարկ է։ Վաշինգտոնն այն դեռևս չի ընդունում»,- նշել է Պեսկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել