Ռոսսելխոզնադզորը ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին: Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Ռուսաստան հայկական ծաղկային արտադրանքի ներկրման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:

«Նշված նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել