Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/08/1304883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



