Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գաբալայում տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առանձնազրույցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Զելենսկու՝ Ադրբեջան կատարելիք այցի մասին։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի այցի նպատակը լինելու է «համագործակցությունը, համակարգումը անվտանգության և էներգետիկայի ոլորտներում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



