Այսօր ժամը 15։10-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հաղթանակ թաղամասի ջրանցք ավտոմեքենա է ընկել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր «Opel»-ով հայտնվել է ջրատարում, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել