Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են մետաղական խողովակներ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Փրկարարները մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել