Հայաստանը, ամենահամեստ հաշվարկներով, կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ընդհանուր արդյունքում ԵՄ-ին անդամակցությունը, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10,5 տոկոսային կետով) և գնաճի աճը 22,6 տոկոսային կետով կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ներկայիս մակարդակից ավելի քան 20%-ով։ Ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- ասել է Շևցովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել