Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:
Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, սկսելով պայքարը որակավորման փուլից, հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուլուի նկատմամբ` 3:1 հաշվով:Ապրիլի 21-ին Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ: Հայաստանի հավաքականից Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63կգ) կմրցեն բրոնզե մեդալի համար (55 կգ): Այս գոտեմարտերը ևս կկայանան ապրիլի 21-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել