Այսօր` ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել