Armlur.am-ը գրում է․

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է «Ալ-Մայադին» հեռուստաընկերության լրագրող Ֆաթիմա Ֆտունիի և նրա գործընկեր Ալի Շուեյբի տեղափոխող մեքենայի վրա Լիբանանի հարավում։

Այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող «Ալ Ջադիդ» հեռուստաընկերության թղթակիցը։

«Երկու լիբանանցի լրագրողներ, որոնք լուսաբանում էին մարտական գործողությունները հարավային Ջեզին քաղաքից, մահացել են ստացած վերքերից», – ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել