Armsport.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է ժամկետից շուտ հեռանալ ազգային ընտրանու մարզական ճամբարից:
Այս մասին «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։
Այսպիսով, Սպերցյանի մասնակցությունն առաջիկա ընկերական հանդիպմանը խիստ հարցականի տակ է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Երևանում ուժերը կչափի Բելառուսի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/593559/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել