1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։ ՆԳՆ-ից հայտնել են ԶԼՄ-ներին։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել