Սենթ Լուիսում ընթացող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Այս արդյունքով Լևոնը դուրս եկավ եզրափակիչ և կմրցի Ուեսլի Սոյի հետ:

Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի մարտի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 21:30-ին:

Խաղին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել