Իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է Ժնևում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ, մեկնարկել է երկու պատվիրակությունների ներկայությամբ Ժնևում` Օմանի դեսպանատանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել