Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանն է։ Վերջինս ռեստորանում էր երգում։

Shamshynan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։ Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։  Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել