Ադրբեջան, Ղազախի շրջանRazm.info-ն գրում է.

Ադրբեջանի ոստիկանության սերժանտներից մեկը հոկտեմբերի 5-ին Ղազախի շրջանում փորձել է անցնել սահմանը ու մտնել Հայաստան, սակայն նրան կանգնեցրել են սահմանապահ զինծառայողները և հանձնել ոստիկանության բաժանմունք։

Ադրբեջանական «Գազետա» լրատվակայքը փորձել է պարզել դեպքի մանրամասները: Կայքը հաղորդում է, որ վեճ է բռնկվել սահմանն անցնել ցանկացող ոստիկանական ուժերի սերժանտ Լաթիֆ Հաջիևի և Ղազախի շրջանի ոստիկանության բաժանմունքի պետ Նազիմ Ալիևի միջև։ Բաժանմունքի պետը սերժանտին հրամայել է գնալ և հնդկահավ գնել, վերջինս հրաժարվել է կատարել հրամանը: Իսկ երբ սերժանտ Հաջիևը հեթապահ է եղել, զուգարան գնալու համար դուրս գալու թույտվություն է խնդրել, Ալիևը խստիվ արգելել է: Սերժանտը բողոքել է անարդար արգելքի դեմ, Ալիևն էլ ի պատասխան ասել է. «Դուրդ չի գալիս, գնա՛ Հայաստան»: Արդյունքում սերժանտն ուղևորվել է դեպի սահման:

Նշենք, որ համանման բովանդակությամբ իրադարձություններին ադրբեջանական մամուլը հազվադեպ է անդրադառնում: Առաջատար լրատվակայքերը շրջանցել են վերոհիշյալ միջադեպը, ոստիկանության մամուլի ծառայությունն էլ լուրը որակել է «սադրանք՝ ուղղված ոստիկանությանը վարկաբեկելուն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել