Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին բարելավվել է 1 տոկոսային կետով, հասնելով՝ 24.5 տոկոսի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Կառավարության ծրագրով 25 տոկոս էր թիրախավորված 2026 թվականի համար, որին էլ այս տարի, իմ համոզմամբ, կհասնենք»,- ասաց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը հավելեց՝ 1 տոկոսային կետով աճը 2018 թվականից ի վեր հարկեր-ՀՆԱ ցուցանիշի երկրորդ ամենամեծ բարելավումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել