Tert.am Life-ը գրում է․

«Ընտանիքով գեղեցիկ դիմավորեցինք տարին ու շատ մեծ ուրախությամբ ու ավելի մեծ սիրով սպասում էինք Սուրբ Ծնունդին: Ինչպես միշտ թաքցնելով ցավն ու անհանգստությունը` ուրախ էր, վառ, ժպիտով ու հավատքով: Բայց ինչպես ասում են՝ «աչքերը երբեք չեն խաբում»: Աչքերը մատնում էին, թե կարծես մի բան թերի է, կիսատ է ու կիսատ էլ կմնա…մինչև վերջին պահը կյանքի հանդեպ սիրով էր ու մեծ հավատքով»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մոր՝ Զառա Արամյանի կյանքի վերջին օրերի մասին, պատմել է նրա դուստրը՝ Էլլեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մայրն անհամբեր սպասում էր իր հարսանիքին ու անընդհատ խոսում այդ մասին:

«Շատ էինք խոսում հարսանիքից, մտածում էինք` այս տարի անել, անգամ խոսում էինք, թե ում կհրավիրեինք, ինչ հետաքրքիր բեմադրություններ կլինեին... սպասում էր շատ, ու դա իրեն ապրեցնում էր...վերջին տեսահոլովակներից հետո պարզ դարձավ բոլորին, որ իր ամենամեծ երազանքը իմ ու եղբորս երջանիկ ընտանիքը տեսնելն էր, շատ-շատ էր ուզում վայելել թոռնիկներին»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Էլլենը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել