Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով: Որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին։ Համալրման արդյունքում Ֆասթ Բանկը 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 83.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 46.1 մլրդ ՀՀ դրամ։

Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ Բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ և կայունություն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել