Հարավային Կորեայում դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ-ելին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ձերբակալությանը խոչընդոտելու համար, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Յուն Սոկ-ելը երկրում ռազմական դրություն է հայտարարել 2024 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այն տևել է մի քանի ժամ, որից հետո խորհրդարանը չեղյալ է հայտարարել նախագահի որոշումը։ Ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել։
Խորհրդարանն իմպիչմենտ է հայտարարել նախագահի նկատմամբ, իսկ Սահմանադրական դատարանը հետագայում Յուն Սոկ-ելին հեռացրել է իշխանությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



