Կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա բոլորին պարզ է ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների  մասին է:

 Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի: Եվ հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել, որոհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա»,-ասել է  Պապիկյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չէր իրականացվում՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով, շեշտել, որ ԱԱԾ հատուկ ծառայությունները հրաժարվել են գործողություններ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել