168.am-ը գրում է․

Ռուսական ուժերը գիշերը կրկին հարձակում են գործել Օդեսայի մարզի նավահանգստի և արդյունաբերական ենթակառուցվածքների վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերին։

Պաշտոնյան նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են վարչական, արտադրական և պահեստային շենքեր։ Որոշ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, որոնք մարվել են փրկարարների կողմից։ Նա չի նշել, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը։

Ըստ Կիպերի՝ փլատակներում հայտնաբերվել է մեկ զոհի մարմին, երկու մարդ վիրավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել