Sputnik.am-ը գրում է.
Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին Ծովինար Թադևոսյանը չանդրադարձավ, նշելով, որ տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին։
Միքայել և Բագրատ սրբազաններն ու գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվում են միջին պայմաններում` այնպիսի պայմաններում, ինչպիսին մյուս ազատազրկված անձիք են գտնվում։ Այդ մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկների ծառյության պետ Ծովինար Թադևոսյանը։
Նա չժխտեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները համեմատության մեջ ամենավատն են (այնտեղ է պահվում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը–խմբ.), դրա համար այս տարի որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում` այլընտրանք գտնելու համար։
«Տեղային լուծումներ տրվում են` խցեր, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվում, սակայն շենքային պայմաններն այնպիսին չեն, որ կարողանանք համակարգային լուծումների գնալ»,– ընդգծեց Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին, ապա նա վստահեցրեց, թե տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք է պարունակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել