Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը, սակայն ամեն ինչ կախված է Բրյուսելի դիրքորոշման փոփոխությունից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Deutsche Welle մեդիա խմբին տված հարցազրույցում։

«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, բայց այսօր մենք չգիտենք՝ արդյոք ԵՄ-ն կփոխի իր տեսակետները։ Նրանք գործում են կրկնակի չափանիշներով։ Երկխոսությունը գլխավորն է, բայց նրանք մեզ հետ երկխոսության մեջ չեն մտնում։ Երբեմն նրանք ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ։ Սա աբսուրդ է», - ասաց Կավելաշվիլին։

2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53.93%-ը՝ ապահովելով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը: 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ը որոշել է դադարեցնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը սկսելու վերաբերյալ քննարկումները և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել