Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Ռազմիկ Ա.-ն է:
Պարզվել է նաև, որ ժամը 19:20-ի սահմաններում Սուվորովի փողոցի 59 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 29-ամյա Զաքար Ա.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Հ.-ն, Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Հ.-ն, 42-ամյա Հարություն Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Անդրանիկ Ե-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ռազմիկ Ա.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին և փոխադարձ սպառնալիքներ հնչեցրել:
Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/03/1295671
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



