Armlur.am-ը գրում է․
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա պահանջում է, որ դատարանը ստիպի ՆԳՆ-ին իրեն պատկանող BERETTA 92 FS մոդելի, 9մմ տրամաչափի, թիվ BER-346850 համարի զենքը մալելու գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն և 04.06.2025 թվականին կազմված զենքը և փամփուշտները վերցնելու մասին արձանագրությամբ վերցված`Մանվել Տեր Առաքելյանին պատկանող BERETTA 92 FS մոդելի, 9մմ տրամաչափի, թիվ BER-346850 համարի զենքը, 2 պահեստատուփերը և 10 փամփուշտները Մանվել Տեր-Առաքելյանին վերադարձնելուն պարտավորեցնել:
Դատարանը Մանվել Տեր Առաքելյանի հայցադիմումը վարույթ է ընդունել։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1524426/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



