Կովկասյան էլեկտրահաղորդման ծարգիրը KfW բանկի կողկից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում 350Մվտ հզորությամբ: Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն մոտ 10-ը տարի ՀՀ կառավարությունը վճարել է սառեցված վարկային միջոցների համար տոկոսներ և միջազգային խորհուրդատուների ծառայությունների վճարներ: Իմ տեղեկություններով` արդեն իսկ ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են... կարևորը ռեկլամը տեղն է, 500մլն ներդրում զարգացման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10241578731630726&id=1400871232&rdid=RDkHhGtHdwEN1aYP#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



