Եվրամիության՝ պաշտպանական ներդրումների համատեղ ծրագրի շրջանակում վարկավորվելու հայտ ներկայացրած 19 երկրներից 15-ը նախատեսում են օգնել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։
Նա չի պարզաբանել, թե որքան է կազմելու այս ծրագրի միջոցով Ուկրաինային տրամադրվելիք աջակցության չափը, նշելով միայն, որ խոսքը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների մասին է, ինչն, ըստ նրա, վկայում է ուկրաինական կողմին ցուցաբերվող ծանրակշիռ աջակցության շարունակականության մասին։
Բրյուսելում դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Ռենիեն գաղտնիության նկատառումներով չի հրապարակել նաև Ուկրաինային աջակցություն չնախատեսած 4 երկրների անվանումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել