2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով:
Իհարկե նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:
Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ Դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/pfbid0Lnvkpxxx6VuoNxfCmmRWSos141qM9x8cZqAb5YGL4mMmwQWfcmKAEUUXq6ThrzSEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



