Վերջին օրերին Ամերիա բանկի բջջային հավելվածը դարձել է իրական փորձություն հազարավոր քաղաքացիների համար։ Այնպիսի անկայունություն է տիրում, որ հավելվածը բացելը հիշեցնում է ոչ թե բանկային ծառայությունից օգտվել, այլ՝ վիճակախաղ. կբացվի՞, թե՞ նորից կփլվի։

Այս իրավիճակը այլևս չի դիտվում որպես «թեթև տեխնիկական խափանում»․ այն վերածվել է համակարգային խնդրի, որը լուրջ հետևանքներ է թողնում մարդկանց ֆինանսական և անձնական կյանքում։
Օգտատերերի դժգոհությունները հասել են պիկին: Քաղաքացիները բազմաթիվ օրինակներ են բերում, որոնք ցույց են տալիս, որ հավելվածի անկայունությունն արդեն վնասում է մարդկանց առօրյային.
• Հնարավոր չէ գումար ուղարկել ընկերոջը կամ հարազատին
• Վճարումները դեղատներում և խանութներում մնում են անավարտ
• Հաշիվների ստուգումը հաճախ ընդհանրապես չի բացվում
• Հավելվածը դուրս է գալիս կամ «սառչում» առանց պատճառի

Եվ սա ամենևին մեկանգամյա երևույթ չէ․ նույն բողոքները կրկնվում են ամիսներ շարունակ, իսկ վերջին օրերին իրավիճակը հասել է աննախադեպ մասշտաբների։

Նախկինում օգտատերերը խոսում էին անհարմարությունների մասին, իսկ հիմա՝ արդեն վտանգավոր իրավիճակների։

Օրինակ.

Մարդը դեղատան մոտ չի կարողանում վճարում կատարել՝ հիվանդ բարեկամի համար դեղ գնելու պահին հավելվածը փակվել է։
Վճարումների ժամկետ ունեցող ուսանողը չի կարողացել կատարել անհրաժեշտ վճարումը։

Գործարարը չի հասցրել ժամանակին փոխանցում կատարել՝ հավելվածի հերթական փլուզման պատճառով։
Ընտանիքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, քանի որ օնլայն վճարումն անել չի հասցրել։

Սա արդեն հասարակ անհարմարություն չէ։ Սա բանկային կառավարման և թվային անվտանգության լուրջ խնդրի նշան է։ Ու բանկի լռությունն ավելի է սրում իրավիճակը:
Այն, ինչ հատկապես զայրացնում է օգտատերերին, բանկի լռությունն է։
Խափանումները շարունակվում են օրերով, բայց․
• ոչ մի պաշտոնական ծանուցում,
• ոչ մի նախազգուշացում,
• ոչ մի բացատրություն,
• ոչ մի հստակ ժամկետ՝ երբ կլուծվի խնդիրը։

Սոցիալական հարթակներում՝ նույն պատկերն է։
Բանկի էջերում չկա ոչ մի հրապարակում խնդրի վերաբերյալ, չկա որևէ պարզաբանում կամ ներողություն։

Միևնույն ժամանակ գովազդները ակտիվ են:
Ոչ մի ծանուցում կամ պատասխան հաճախորդներին, բայց բանկի PR համակարգը լիարժեք աշխատում է․
• նոր գովազդային տեսահոլովակներ,
• «միացեք Ամերիա բանկին» արշավներ,
• թվային լուծումների գովք,
• նոր առաջարկներ և հրավերներ։

Այն դեպքում, երբ այդ նույն թվային լուծումների ամենակարևոր մասն՝ հավելվածը, օրերով չի գործում կամ գործում է անկայուն։
Սա բնականաբար առաջացնում է հարց․ ինչո՞ւ բանկը ավելի անհետաձգելի է համարում գովազդը, քան՝ հաճախորդների խնդիրների մասին բաց խոսելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել