Երեկ՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ «Արձաններ» բացօթյա վաճառքի սրահի մոտ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված վաճառքի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց:
 
Բախման հետևանքով «Opel»-ը կողաշրջվել և բախվել է ծառին, իսկ «Jeep»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս: 
 
Բախման հետևանքով նաև ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներից մեկը շպրտվել և վնասել է այդ պահին նշված վայրով դեպի Երևան ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենան: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել