Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոսստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Այս պահին տարածքը սահմանազատել են պարեկները:
Փրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է:
Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/01/1295559
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



