Կճոյանը ստում է ․ ․ ․ իմ վկայությունը ․ ․ ․
---------------------------------------------------
Մոտ 20-23տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել , բայց լռել եմ որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար ․ ․ ․2002թից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով արաբկիրցիների անշարժ գույքի գույքահարկի պարտքերի զիջման հարցը։Սովորաբար անապահով քաղաքացիները խնդրում էին զիջել 5000ից մինչև 50000պարտքերը և նախապես ճշտելով իրական կարիքավորների վիճակը մենք բավարարում էինք նրանց խնդրանքը։
Բայց մի օր ապշած մնացի երբ մեզ ներկայացվեց 1 միլիոնից ավել գույքահարկի զիջման դիմում ․ ․ ․և ում կողմից ՞ ՞ ՞
Կճոյանից ․ ․ ․որը դիմումում գրել էր որ Դարաբաղ փողոցի իր շքեղ առանձնատան գույքահարկը չի կարող վճարել , որովհետև սոցիալապես անապահով է ․ ․ ․պատկերացրեք 2000ական թվականների ցածր գույքահարկի պայմաններում ինչ ճոխ շինություն է եղել , որ 1 միլիոնի պարտք է հավաքել ․ ․ ․
15 ավագանու անդամներից միայն ես հակաճառեցի և հրաժարվա կողմ քվեարկել զիջմանը բացատրելով որ նախ Կճոյանը Աստծո պատգամը խախտելով , ստել է որ սոցիալապես անապահով է , երկրորդն էլ նրան զիջելու փոխարեն կարող ենք այդ գումարի չափ զիջել առնվազն 50ից 100 իրական անապահովների գույքահարկերի պարտքերը ․ ․ ․Բայց ցավոք 1 դեմ ձայնը ոչինչ չվորոշեց ․ ․ ․
Հ ․Գ․ Այն ժամանակ այդ փաստը լռելու և հիմա ժողովրդին ամենահուզող խնդրին վերջերս իմ կողմից չանդրադառնալու մասին առանձին կգրեմ առաջին մեկնաբանության մեջ ․ ․ ․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0FGcZdJgsMEHNGFavYh7RnRMhFX7KBfzsWf6BsmELZcJcj9hGjgrQ3qo428SuTnW7l&id=100006722022663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



