Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են, որ Սամվելի տղա Նարեկը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Օ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Ամալյա Պ․-ն հայտնել է, որ շուրջ 20 օր առաջ իր ընկերուհի, Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Մարգարիտա Խ․-ի հետ միասին գնացել են Նարեկ Օ․-ի վերը նշված բնակարան, վերջինիս կողմից 1 մլն դրամ պարտքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, ինչի ընթացքում Նարեկ Օ․-ն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ամալյա Պ․-ի և Մարգարիտա Խ․-ի հասցեին, այնուհետև իր պայուսակի մեջից ատրճանակ հանելով պահել է իրենց ուղղությամբ և կրկին սպառնացել, որ իր տնից չհեռանալու դեպքում կվնասի նրանց։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Օ․-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/30/1295512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



