«Մեծ յոթնյակի» երկրները Ուկրաինային փոխանցել են ավելի քան 30 միլիարդ եվրո, որը ապահովվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով։

Այս մասին Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ «Մեծ յոթնյակը» 2024 թվականին ընդունել է 45 միլիարդ եվրոյի վարկային գիծ։

«Ուկրաինան արդեն ստացել է 30,9 միլիարդ եվրո, այդ թվում՝ 18,1 միլիարդ եվրո ԵՄ երկրներից», - ասել է հանձնակատարը։

Վարկերի մարումները կշարունակվեն մինչև 2042 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել