Tert.am-ը գրում է.
Երկար ժամանակ աշխատում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված, որ էականորեն բարձրացել են էլեկտրաէներգիայի գները: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Փաշինյանը նշել է, որ պատճառաբանվում էր, որ գների բարձրացումը կապ ունի՝ մեծ տեմպով ընթացող շինարարությունների, և նոր բաժանորդների մեծ հոսքի հետ:
«Շատ կարևոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավելի էլ չլինի: Օրինակ, շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար՝ էլեկտրաէներգիայի գներն անընդհատ իջեցրել են, արդյունքում համակարգերը եկել, հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել»,-ասել է Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



