Այս Փոստանջյանական եռուզեռի մեջ ամենատարօրինակը թերևս Րաֆֆու վարքն է, ով բերանը ջուր է առել ու նստել է: Չէ, ասենք նախագահական ընտրությունների թատրոններից հետո Րաֆֆուն այսպես թե այնպես ոչ ոք էլ լուրջ չի ընդունում, բայց ի վերջո, Րաֆֆին գոնե պետք է ընկճախտից դուրս գա ու հիշի, որ բացի աղոթասեր ու բադասխանապահանջ լինելուց, նա հանդիսանում է Ժառանգություն կուսակցության առաջնորդը ու հիմա իր կուսակցության կարկառուն դեմքերից մեկը ազգը իր դեմ է տրամադրել այնպես, որ անգամ կուսակիցները ռիսկ չեն անում զորակցություն հայտնել նրան:
Ընդ որում, Րաֆֆուն՝ որպես քաղաքական գործչի ու կուսակցության առաջներոդի, չի կարող չհետաքրքրել, որ մամուլում ու սոցիալական ցանցերում լայն շրջանառություն է ստացել այն լուրը, որ նա տեղյակ է եղել Փոստանջյանի կողմից արվելիք հայտարարությունից, իսկ ոմանք էլ ասում են, որ Րաֆֆին անձամբ է «դաբռո» տվել: Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ միայն Փոստանջյանին են քննադատում, իսկ երբեմն էլ հայհոյում, այլև առհասարակ՝ ժառանգությանն ու հատկապես Րաֆֆուն:
Այսքանով հանդերձ, ինձ զարմանալի է թվում այն, որ Րաֆֆին, եթե անգամ թքած էլ ունի քաղաքականության վրա՝ նախագահական ֆիասկոյից հետո, ապա ինչպե՞ս է կարող այդքան իներտ գտնվել իր հասցեին հնչող մեղադրանքների հարցում, երբ ոմանք անգամ չեն խորշում նրա մայրիկին ու հայրիկին մեղմ ասած ոչ քաղցր խոսքելով հիշատակելուց: Չլի՞նի նոր աղոթքներ է սովորում, որոնցով պատրաստվում է փրկել իր հեղինակությունն ու բարի անունը, ձեռքի հետ էլ ժառանգության հեղինագության վերջին բեկորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել